ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մեկ մարտական հաշվարկ
16:00 14.05.2020

Երևան-Մեղրի ավտոճանապարհին «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան հրդեհվել է․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մեկ մարտական հաշվարկ

Մայիսի 14-ին, ժամը 08:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Չիվա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 90-րդ կմ-ին գտնվող «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ Արտաշես Ա.)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:46-ին, մարվել՝ 08:53-ին: Այրվել են ավտոմեքենայի խցիկն և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ։

16:00 14.05.2020