ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք
13:00 15.05.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 184, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում մայիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 184 նոր դեպք: Մահացել է 3 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 4044 է, մահացածների թիվը՝ 52:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Մեկ օրում առողջացածների թիվը 94 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1666, փաստացի բուժվողներինը՝ 2304: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 37 476 քաղաքացի:

Մայիսի 15-ի դրությամբ գրանցվել է այլ պատճառով մահվան 1 դեպք: Հիշեցնենք, որ սրանք այն դեպքերն են, երբ պացիենտի մոտ առկա է եղել կորոնավիրուս, սակայն մահը վրա է հասել այլ՝ ոչ կորոնավիրուսի պատճառով: Ընդհանուր առմամբ՝ նման դեպքերի թիվը 22 է:

Աղբյուր՝ tert.am

13:00 15.05.2020

Ամենաշատ ընթերցվածները