ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքում բարեկարգվում են գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները
15:00 16.05.2020

Սյունիքում բարեկարգվում են գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները

Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային պահպանման եւ շահագործման աշխատանքների շրջանակում վերանորոգվում է Ագարակ-Եղվարդ-Ուժանիս ճանապարհը։

Աշխատանքների պատվիրատուն Սյունիքի մարզպետարանն է, նորոգումն իրականացնում է «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն։ 

Սյունիքի մարզպետարանի տեղեկացմամբ ճանապարհի որոշակի հատվածներում կատարվում է համատարած նորոգում, որոշ հատվածեր փոսալցվում են:

Այսօր Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը այցելել ու ծանոթացել է կատարվող աշխատանքների ծավալին ու որակին։

Աղբյուր՝ armtimes.com

15:00 16.05.2020

Ամենաշատ ընթերցվածները