ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բալին կարող է զբոսաշրջիկների համար բացվել հոկտեմբերին
17:00 16.05.2020

Բալին կարող է զբոսաշրջիկների համար բացվել հոկտեմբերին

Ինդոնեզիայի Բալի առողջարանային կղզին զբոսաշրջիկների համար կարող է բացվել 2020 թվականի հոկտեմբերին։ Այս մասին հայտնել են Ինդոնեզիայի զբոսաշրջության նախարարությունից, գրում է rg.ru-ն։

Բացի այդ, հնարավոր է բացվի Յոգյաքարթա քաղաքը, որը հայտնի է իր տաճարներով և լանդշաֆտներով, ինչպես նաև՝ արևմտյան Սումատրայի կղզիները։

Իշխանությունները հնարավոր համարեցին բացել կղզին այն պատճառով, որ կորոնավիրուսի տարածումը գտնվում է վերահսկողության տակ։

Ընդհանուր առմամբ, Բալիում կորոնավիրուսի համավարակի ժամանակ գրանցվել է հիվանդության 343 դեպք, մահացել է 4 մարդ, ինչը շատ ավելի քիչ է, քան ամբողջ երկրում:

Ինչ վերաբերում է Ինդոնեզիային, ընդհանուր առմամբ,  գրանցվել է վարակի 16,496 դեպք, իսկ մահերի թիվը հասել է 1,076-ի:

Եթե Ինդոնեզիայի առողջարանային տարածքներում, հիմնականում Բալիում, համաճարակը մնա վերահսկողության տակ, ապա հունիս-հոկտեմբեր ամիսներին Ինդոնեզիան մտադիր է գովազդային արշավ նախաձեռնել՝ զբոսաշրջիկներին հրավիրելով հանգստանալու:

Ենթադրվում է, որ առողջարանները կբացվեն սահմանափակումներով, որոնց նպատակն է կանխել կորոնավիրուսի տարածումը։


Աղբյուր` Panorama.am

17:00 16.05.2020

Ամենաշատ ընթերցվածները