ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում հրդեհի հետևանքով 150 հակ անասնակեր է այրվել
15:00 17.05.2020

Սյունիքի մարզի Վաղատուր գյուղում հրդեհի հետևանքով 150 հակ անասնակեր է այրվել

Մայիսի 16-ին, ժամը 18:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վաղատուր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտ այրվում է կուտակված անասնակեր։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:37-ին, մարվել՝ 21:44-ին:

Այրվել են անասնակեր (մոտ 150 հակ) և տան տանիքի (մոտ 70 քմ) ազբոշիֆերը՝ մասամբ (մոտ 10 քմ)։

15:00 17.05.2020

Ամենաշատ ընթերցվածները