ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14.4%-ով նվազել է
15:00 18.05.2020

Հունվար-մարտին Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 14.4%-ով նվազել է

2020 թվականի հունվար-մարտին Հայաստան է  ժամանել 311 հազար 264  զբոսաշրջիկ, ինչը 2019 թ-ի նույն ժամանակի համեմատ նվազել է 14.4%-ով:  Նման տվյալներ է հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն:

Նշենք, որ 2019 թ-ի հունվար-մարտին  Հայաստան է այցելել 364 հազար  489 զբոսաշրջիկ:

Վիճակագրության համաձայն՝  այս տարվա առաջին եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է  275 հազար 716  մարդ՝ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 13.3%-ով:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավելի  քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

Աղբյուր` Panorama.am

15:00 18.05.2020