ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայկական գորգերի արտադրությունն առաջին եռամսյակում գրեթե 40%-ով նվազել է
15:00 19.05.2020

Հայկական գորգերի արտադրությունն առաջին եռամսյակում գրեթե 40%-ով նվազել է

2020 թվականի հունվար-մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 39.2%-ով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, այս տարվա առաջին եռամսյակում հանրապետությունում արտադրվել է 4.8 տոննա գորգեր և գորգեղեն, իսկ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 7.9 տոննա:

Նշենք, որ 2019 թվականին հանրապետությունում արտադրվել է 31.5 տոննա գորգեր և գորգեղեն՝  2018 թ-ի համեմատ աճելով 19.8%-ով։

Աղբյուր` Panorama.am

15:00 19.05.2020

Ամենաշատ ընթերցվածները