ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հունաստանը սպասում է հյուրերի
17:00 19.05.2020

Հունաստանը սպասում է հյուրերի

Հունաստանում երկու ամսվա կարանտինից հետո ավելի քան 200 հնագիտական տարածք բաց երկնքի տակ, այդ թվում` Աթենքի հայտնի Ակրոպոլիսը, վերսկսկել են աշխատանքը։ Այս մասին գրում է Եվրանյուզը։

Բաց երկնքի տակ գտնվող հուշարձանների աշխատակիցները դիմակներով դիմավորում են հյուրերին, որպեսզի նրանց բացատրեն  կանոնները՝ պետք է պահպանեն մեկուկես մետր հեռավորություն։

Այցելուները գոհ են, որ հենց այս շրջանում են հայտնվել Հունաստանում, որտեղ, նրանց խոսքերվ, քիչ են այցելուները։

«Այստեղ այնքան հանգիստ է»,- նշել է այցելուներից մեկը։

Ակրոպոլիսի տարածքում կարող է միաժամանակ 2000 մարդ գտնվել։ Զբոսաշրջային մեծ խմբերի համար այցելությունն արգելված է։

Աղբյուր` Panorama.am

17:00 19.05.2020