ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱԳ նախարարը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
12:00 20.05.2020

ԱԳ նախարարը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Մայիսի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի  տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր են փոխանակել վերջին տեսակոնֆերանսից հետո տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:

Զրուցակիցները դիտարկել են նաև կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանավորված սահմանափակումների վերացումից հետո տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման և նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:

Աղբյուր` Panorama.am

12:00 20.05.2020

Ամենաշատ ընթերցվածները