ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ոստիկանությունը կոչ է անում արտերկրից ժամանող հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ
16:00 20.05.2020

Ոստիկանությունը կոչ է անում արտերկրից ժամանող հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ

այաստանի Հանրապետության ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում արտերկրից Հայաստան ժամանող իրենց հարազատներին դիմավորելու համար օդանավակայան չգնալ։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրությունը․

«Արտերկրից Հայաստան ժամանող ինքնաթիռների վայրէջքի ժամերին որոշ քաղաքացիներ շտապում են օդանավակայան՝ դիմավորելու իրենց հարազատներին։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած քաղաքացիները ավտոբուսներով ուղեկցվում են մեկուսացման վայրեր։ Այսինքն՝ հարազատներին դիմավորելու հնարավորություն և անհրաժեշտություն չկա։ Մարդկանց կուտակումներից զերծ մնալու և առողջության անվտանգության նկատառումներից ելնելով` կոչ ենք անում չգնալ օդանավակայան»։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 20.05.2020