ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Համավարակի պատճառով աշխարհում 60 մլն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ. ՀԲ
20:00 20.05.2020

Համավարակի պատճառով աշխարհում 60 մլն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ. ՀԲ

Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը:

«Համավարակը և աշխատանքի դադարեցումը զարգացած տնտեսություններում կարող են հանգեցնել նրան, որ շուրջ 60 մլն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ: Դա բացասական ազդեցություն կունենա աղքատության դեմ պայքարի հարցում վերջին տարիներին ունեցած ձեռբերումների զգալի հատվածի վրա»,- ասել է Մելպասը:

Նա նշել է, որ տնտեսական աճին վերադառնալու համար անհրաժեշտ է արագ և ճկուն արձագանքել արտակարգ իրավիճակին, օգնություն տրամադրել հասարակության աղքատ շերտին, այդ թվում՝ ֆինանսական: Պետք է աջակցել մասնավոր հատվածին և ամրապնդել տնտեսության կայունությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկը համավարակի դեմ պայքարի շրջանակում աջակցություն է ցուցաբերել արդեն 100 երկրի, որոնց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 70 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը պարտավորվում է 15 ամսում դրամաշնորհի, պարտքի և ներդրումների տեսքով հատկացնել 160 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 20.05.2020