ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մայիսի 22-ը Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է
12:30 22.05.2020

Մայիսի 22-ը Կենսաբանական բազմազանության միջազգային օրն է

2001 թվականից սկսած՝ ամեն տարի մայիսի 22-ին նշվում է Կենսաբանական բազմազանության միջազգային օրը (International Day for Biological Diversity): 1995 թվականին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը օրը հռչակել է հատուկ բանաձեւով (№ A/RES/49/119)՝ հիմնված Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի հրահանգների վրա, որը տեղի է ունեցել 1994 թվականին: Նախապես խորհուրդ էր տրվել Կենսաբանական բազմազանության միջազգային օրը նշել դեկտեմբերի 29-ին՝ Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը, սակայն նկատի ունենալով տարվա այդ ժամանակ նշվող տոների մեծ թիվը, շատ երկրներ օրը տոնելու հետ կապված միջոցառումների ծրագրման եւ անցկացման դժվարությունների էին բախվում, եւ որոշում ընդունվեց օրը նշել մայիսի 22-ին: Կենսաբանական բազմազանությունը մոլորակի վրա կյանքի ամբողջ բազմաձեւությունն է, որն այսօր սրընթաց կրճատվում է: Բույսեր են մահանում, Երկրից կենդանիներ եւ անտառներ են անհետանում…

Դրա մեղավորը մեծապես մարդու ակտիվ գործունեությունն է: Մեր մոլորակի վրա տեսակների կենսաբանական բազմազանության հետագա ճակատագրի վերաբերյալ մտահոգությունն արտահայտվել է նրանով, որ ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եւ կայուն զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում, ամբողջ համաշխարհային հանրությանն առաջարկվել է առաջին հերթին ուշադրություն դարձնել կենսաբանական բազմազանության պահպանմանը՝ ինչպես կենդանի տեսակների, այնպես էլ բնապահպանական համակարգերի, փոխանցում է Calend-ը: 

Սրա հետ կապված ընդունվել է Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան, եւ այսօր դրա կողմ են համարվում մոտ 200 երկրներ: Նպատակները, որոնց ձգտում են Կոնվենցիային միացած երկրները, ակնհայտ են՝ կենդանի տեսակների եւ բնապահպանական համակարգերի կենսաբանական բազմազանության պահպանում, կենսաբանական բազմազանության բաղկացուցիչների կայուն օգտագործում եւ գենետիկ պաշարների օգտագործումից օգուտի ստացում:   

Աղբյուրը՝ NEWS.am

12:30 22.05.2020