ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հրդեհ Կապանում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը
18:00 22.05.2020

Հրդեհ Կապանում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 06:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտյա շինությունում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:35-ին, մարվել՝ 06:44-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ), ծխահարվել 1 ճագար և 15 հավ:

Աղբյուրը՝ NEWS.am

18:00 22.05.2020

Ամենաշատ ընթերցվածները