ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Կապան քաղաքում
14:00 23.05.2020

ՃՏՊ Կապան քաղաքում

Մայիսի 22-ին, ժամը 22։59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լենգրուպա թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Infiniti» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտակ Ա․, ծնված 1994 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հավածից և մոտ 2 մ սահել  դեպի մոտակա ձորակը։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր Թաթուլ Ա․-ին (ծնված 1993 թ․)․ տուժածները տեղում ստացել են համապատասխան օգնություն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

ՀՀ ԱԻՆ

14:00 23.05.2020

Ամենաշատ ընթերցվածները