ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարը
15:00 23.05.2020

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 257 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 336 հազարիցԱպաքինվել է 2 միլիոն 123 հազար 956 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 631հազար 766 հաստատված դեպք կաԱյստեղ մահացածների թիվը 97 հազար 014 էԱյս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: ԱՄՆ-ի նախագահի հրամանով երկրում դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կորոնավիրուսի զոհերի: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 326 հազար 448 հաստատված դեպքՄեկ օրում 8 հազարից ավելի վարակվածության նոր դեպք է գրանցվելՄահերի թիվն այստեղ կազմում է 3 հազար 249:

Վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Բրազիլիանորը շրջանցել է ԻսպանիայինԲրազիլիայում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 314 հազար 769-իվարակի հետևանքով մահացել է 20 հազար 267 մարդ:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 280 հազար 117 էՄահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 940:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 254 հազար 195 ընդհանուր դեպքովՄահացածների թիվը կազմում է 36 հազար 393: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն էաշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիանորտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 228 հազար 658մահերինը՝ 32 հազար 616Իտալիային հաջորդում է Ֆրանսիաներվրոպական այս երկրում վարակվածների թիվը 181 հազար 826 էմահացածներինը՝ 28 հազար 215:

Գերմանիայում 179 հազար 410 հաստատված դեպք կաԱյստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 325 մարդԹուրքիայում վարակակիրների թիվը հասել է 154 հազար 500-իմահացածներինը՝ 4 հազար 276-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանըորտեղ վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-իԵրկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդՎարակվածների թվով Իրանին հետևում են ՀնդկաստանըՊերունՎարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղումՉինաստանն առանձնանում է 82 հազար 971 ընդհանուր, 4 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 723-իվարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 40 հազար 481, մահերինը՝ 19: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 26 հազար 898 էմահացածներինը՝ 237:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 19 հազար 564-իմահացածներինը՝ 138-իԵգիպտոսում 15 հազար 786 հաստատված դեպք կամահացել է 707 մարդԻրաքում գրանցվել է 3 հազար 964 վարակվածության, 147 մահվան դեպքԼիբանանում կա 1086 վարակի հաստատված դեպքՄահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 59-իՄահացել է 4 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Մալայզիայի վարչապետը 14 օր կլինի ինքնամեկուսացման մեջ

Մալայզիայի վարչապետ Մուհիդին Յասսինն ուղարկվել է տնային կարանտինի, քանի որ կարող է վարակված լինել կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Մալայզիայի կառավարության ղեկավարն ինքնամեկուսացման մեջ կլինի 14 օր: Ավելի վաղ նա ներկա էր եղել մի մարդու հետ հանդիպմանը, որի մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել: «Հանդիպման բոլոր մասնակիցները պետք է 14 օրյա կարանտինի անցնեն»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 212-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Աշխարհում ՄԱԿ-ի ավելի քան 500 աշխատակից վարակվել է կորոնավիրուսովորոնցից 50 դեպքը գրանցվել է Ժնևում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում էոր այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովան: «Ամբողջ աշխարհում ավելի քան 500 վարակված մարդ ունենքդրանցից 50-­ը՝ ԺնևումՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցել ենք 8 դեպքԴեպքերը հիմնականում եղել են միջին ծանրությանՑավոքեղել են նաև մահացու դեպքեր միջազգային կազմակերպությունների շարքերումԱմեն դեպքումիրավիճակից ելնելովմենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները աշխատակիցներին պաշտպանելու համար»,-ասել է Վալովան:

Նա ավելացրել էոր Ազգերի պալատը հունիսին կրկին պատրաստ կլինի ընդունել աշխատակիցներին՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոններըայդ թվում՝ սոցիալական հեռավորության պահպանումը:

Թայլանդում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել

Թայլանդում վերջին մեկ օրում ինչպես կորոնավիրուսով վարակվածությանայնպես էլ վարակի հետևանքով մահացության նոր դեպք չի գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում էոր այս մասին հայտնել է Թայլանդի Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնըՉնայած դրական ցուցանիշին՝ նշվում էոր վարակը դեռ անհետացած չէ:

«Ցավոքհայտնի դարձավոր Եգիպտոսից ու Հնդկաստանից եկած և կարանտինի մեջ գտնվող 2 քաղաքացիների մոտ արդեն նախանշաններ կաննրանք թեստ են հանձնելեթե հաստատվիապա կհաշվարկվեն վաղվա թվերում»,-ասել է Կենտրոնի մամուլի քարտուղարը:

Թայլանդում վարակվածների ընդհանուր թիվը 3 հազար 037 էմահերինը՝ 56: 

Բուլղարիան սահմանները բացել է ԵՄ-ի և Շենգեն գոտու քաղաքացիների համար

Բուլղարիայի իշխանությունները մայիսի 22-ին բացում են սահմանները Եվրամիության և Շենգեն գոտու քաղաքացիների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բուլղարիայի իշխանություններըկորոնավիրուսի տարածման հետ կապվածմարտին փակել էին սահմաններըԲուլղարիայի քաղաքացիներըայլ երկրների դիվանագետներըերկիր երկիր մուտք գործելիս ստիպված 14-օրյա կարանտին էին անցնում:

Այժմ 14-օրյա կարանտինային ռեժիմի պայմանով Բուլղարիա կարող է ժամանել Եվրոպայի ցանկացած քաղաքացիԱվելինեթե Բուլղարիայում մնալու ժամկետը չի անցնելու 7 օրիցապա կարանտին չի պահանջվիՆշվում էոր փաստորենխոսքը միջազգային տուրիզմի վերաբացման մասն էթեկուզ կարճաժամկետ կտրվածքով:

Ավելի վաղ հաղորդվում էրոր Բուլղարիան պայմանավորվել է մեղմացնել սահմանային ռեժիմը հարևան երկրների հետ:

Նոր զարգացումներ պատվաստանյութի հարցում. «Inovio Pharmaceuticals» ընկերություն

ԱՄՆ-ի իմունոթերապևտիկ «Inovio Pharmaceuticals» ընկերությունը չորեքշաբթի՝ մայիսի 20-ին հայտնել էոր իր փորձնական պատվաստանյութը կորոնավիրուսային վարակի դեմ հանգեցրել է պաշտպանական հակամարմինների ստեղծմանը և իմունային համակարգի արձագանքին մկների և ծովախոզուկների մոտորոնց վրա իրականացվել են փորձերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբայս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Ընկերության բաժնետոմսերըորոնք այս տարի ավելի քան քառապատկվել ենպատվաստանյութի ստեղծման սպասումներից ելնելովկրկին աճեցին 18%-­ով ՝ հասնելով 15,77 դոլարիՆերկայումս COVID-19- ի համար դեռևս չկա հաստատված բուժում կամ պատվաստանյութԱյս ուղղությամբ աշխարհում գործում է շուրջ 100 ծրագիրՓորձագետները կանխատեսում ենոր անվտանգ և արդյունավետ պատվաստանյութը կարող է մշակվել 12-18 ամսվա ընթացքում:

Մայիսի 19-ին «Moderna»-ն հայտարարեցոր իր փորձնական COVID-19 պատվաստանյութը արտադրել է պաշտպանիչ հակամարմիններ առողջ կամավորների մոտԱյս շատ վաղ փուլում ընկերության այս հաջողությունը վերջինիս մղեց առաջին տեղ գլոբալ մրցավազքում:

Իր հերթին «Inovio»-ն հայտարարել էոր մարդկանց վրա իրենց փորձերի նախնական արդյունքները սպասվում են հունիսինԱռաջին փուլի 40 առողջ մասնակիցներին արվել է երկու ներարկում չորս շաբաթվա ընթացքումորից հետո կատարվում են ուսումնասիրություններ ևս երկու շաբաթՊատվաստանյութը կոչվում է INO-4800:

Թե՛ «Moderna»-նթե՛ «Inovio»-ն օգտագործում են ավելի նոր տեխնոլոգիաներ: «Inovio»-ի պատվաստանյութը մշակվել է ԴՆԹ-ի բժշկական իրպլատֆորմի միջոցովմինչդեռ «Moderna»-ի պատվաստանյութն օգտագործում է RNA (mRNA) տեխնոլոգիանԵրկու ընկերություններն էլ դեռևս չունեն շուկայում հաստատված դեղամիջոց:

Նախնական տվյալներ ստանալուց հետո «Inovio»-ն ակնկալում է դիմել ԱՄՆ պարենի և դեղամիջոցների վարչություներկրորդ փուլի թույլտվություն ստանալու համարորը կարող է տեղի ունենալ հուլիսին կամ օգոստոսին:

Ընկերությունն ասել էոր կենդանիների ուսումնասիրության վերջին արդյունքներըորոնք հրապարակվել են «Nature Communications» ամսագրումհաստատում են ԴՆԹ դեղորայքի իր պլատֆորմի արդյունավետությունը:

Բացի այդընկերությունը տեղեկացրել էոր նախատեսում է ստուգել պատվաստանյութը ավելի խոշոր կենդանիների վրա (ներառյալ նապաստակները և կապիկները) «Challenge» ուսումնասիրության մեթոդովըստ որի կենդանուն միտումնավոր վարակելուց հետո կիրառվում է պատվաստանյութը՝ վարակի զարգացումը կանխելու համար:

«Inovio»-ի պատվաստանյութի մշակումը ֆինանսավորվում է համաշխարհային կոալիցիայի կողմիցև ընկերությունը հայտարարել էոր մինչև տարեվերջ կարող է արտադրել 1 միլիոն չափաբաժին՝ լրացուցիչ փորձարկումների և արտակարգ իրավիճակների համար:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

15:00 23.05.2020

Ամենաշատ ընթերցվածները