ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան
11:00 25.05.2020

Սյունիքի մարզում վթարի է ենթարկվել կորոնավիրուսով վարակվածին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան

Մայիսի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Վ. Բաբայանը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):

Աղբյուրի տեղեկություններով, «Jinbei»-ը շտապօգնության մեքենա է, և վարորդը բժշկի ուղեկցությամբ Երևանից Կապան էր տեղափոխում կորոնավիրուսով վարակակիր պացիենտի: Վթարից հետո պացիենտը Կապան է տեղափոխվել Սիսիանի շտապօգնության ախտահանված հատուկ մեքենայով:

Աղբյուր՝ shamshyan.com

11:00 25.05.2020