ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի շահերին․Չավուշօղլու
19:00 25.05.2020

Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի շահերին․Չավուշօղլու

Ադրբեջանի ցավը Թուրքիայի վիշտն է, իսկ Բաքվի ուրախությունը, Անկարայի ուրախությունն է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Alanya Dim հեռուստաընկերության եթերում:

Ըստ նրա, Թուրքիան միշտ առանձնահատուկ կարևորություն է տվել Ադրբեջանի հետ հարաբերություններին, և երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են «Մեկ ազգ` երկու պետություն» սկզբունքի վրա:

Չավուշօղլուն նշել է, որ երկու եղբայրական երկրները հաջողությամբ համագործակցում են բոլոր ոլորտներում, ինչի մասին վկայում են տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում առկա բազմաթիվ նախագծերը:

Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ Անկարան միշտ փորձել է աջակցել Ադրբեջանի եղբայրական ժողովրդին, և շարունակելու է այդպես լինել:

«Անկարան պաշտպանում է Ադրբեջանի շահերը այն հարթակներում, որտեղ Բաքուն ներկայացված չէ: Ադրբեջանական կողմը նույն դիրքորոշումն ունի», - ասել է Չավուշօղլուն:

Աղբյուր` Panorama.am

19:00 25.05.2020