ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիս համայնքի նախակրթարաններում պահպանվում են բոլոր կանոնները
11:00 26.05.2020

Գորիս համայնքի նախակրթարաններում պահպանվում են բոլոր կանոնները

Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո՝ ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս:
Գորիս համայնքի ենթակայությամբ գործող 11 նախակրթարանների 1114 երեխաներից այս պահին ընդամենը 20 երեխա է հաճախում։ Եվս 20 աշխատող ծնողներ ցանկություն են հայտնել առաջիկայում երեխաներին բերել մանկապարտեզ։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

11:00 26.05.2020

Ամենաշատ ընթերցվածները