ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7402 է, մահվան դեպքերինը՝ 130
13:00 26.05.2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 289, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 7402 է, մահվան դեպքերինը՝ 130

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4  քաղաքացի, մահացածների թիվը 91 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 26-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 39 է: 

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052 (մեկ օրում ավելացել է 210-ով): Մեկ օրում թեստավորվել է 960 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 52554 քաղաքացի: 

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսի հետևանքով մահացած պացիենտները եղել են 85 (տղամարդ), 70 (կին), 83 (կին), 81 (կին) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Աղբյուր՝ tert.am

13:00 26.05.2020

Ամենաշատ ընթերցվածները