ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ճգնաժամը կարող է ազդել տրամադրվող վարկերի ծավալի վրա. Հայաստանի բանկերի միություն
17:00 26.05.2020

Ճգնաժամը կարող է ազդել տրամադրվող վարկերի ծավալի վրա. Հայաստանի բանկերի միություն

Կորոնավիրուսով պայպանավորված ճգնաժամը կանդրադառնա նաեւ հայկական բիզնեսի շահութաբերության վրա, ինչը, իր հերթին, կարող է ազդել տրամադրվող վարկերի ծավալների վրա: Այս մասին մայիսի 26-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նա նշել է, որ հաճախորդները, ամենայն հավանականությամբ, դժվարությունների կհանդիպեն վարկային պարտավորությունների սպասարկման հարցում: «Դա կարող է չաշխատող վարկերի ծավալի մեծացման հանգեցնել, որը Հայաստանում միշտ էլ ցածր մակարդակի վրա է եղել՝ 4-5 տոկոս»,- հավելել է Սարգսյանը:

Ըստ նրա՝ ամենամեծ ռիսկը անորոշությունն է: «Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կտեւի ճգնաժամը եւ ինչ հետեւանքներ կունենա հաճախորդների համար: Ամեն դեպքում, բոլոր ռիսկերը, նույնիսկ՝ ամենավատ սցենարների դեպքում, մեզ համար դեռ կառավարելի են»,- եզրափակել է նա:

Աղբյուր՝ news.am

17:00 26.05.2020