ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կորոնավիրուսով հիվանդ բուժառու տեղափոխող շտապ օգնության մեքենայի վարորդն ազատվել է աշխատանքից
19:00 26.05.2020

Կորոնավիրուսով հիվանդ բուժառու տեղափոխող շտապ օգնության մեքենայի վարորդն ազատվել է աշխատանքից

Մայիսի 24-ին Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին Երեւանից կորոնավիրուսով հիվանդ բուժառուի տեղափոխող շտապ օգնության մեքենայի վարորդը աշխատանքից ազատվել է՝ ոչ սթափ վիճակում մեքենան վարելու համար:
Հիշեցնենք, որ շտապ օգնության մեքենան վթարի էր ենթարկվել, դեպքի վայրում հետաքննիչի հանձնարարականով, վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ շտապ օգնության մեքենայի վարորդը եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):
«Շտապօգնություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը Aravot.am-ին հայտնեց, որ վարորդի պատմելով, ինքը դեպքի նախորդ օրն է ալկոհոլ օգտագործել.
«Վթարը եղել է ոչ թե այն պատճառով, որ վարորդն անսթափ է բեղել, այլ ուժեղ մառախուղ է եղել, դիմացից շարժվող մեքենայի լույսերը չեն երեւացել, հետեւից խփել է»,- ասաց Թագուհի Ստեփանյանը՝ ընդգծելով, որ ամեն դեպքում վարորդներն իրավունք չունեն ոչ սթափ վիճակում մեքենա վարել, թեեւ մեքենայի մեջ գտնվող բժիշկները չեն նկատել նրա խմած լինելը,- «Այդ նույն վարորդին մենք էլ ստուգեցինք, մեզ մոտ լրիվ ուրիշ թիվ ցույց տվեց, վերանայելու ու հասկանալու խնդիր ունենք:
Բացի այդ՝ ինձ համար անհասկանալի է, որ եթե վարորդը բարձր աստիճանի խմած էր, ինչպես են նրան թույլ տվել, որ այդ նույն մեքենայով գա Երեւան եւ ինչու մեքենան միանգամից չեն տարել տուգանային հրապարակ: Մենք քննարկելու, ճշտելու հարցեր ունենք, որովհետեւ մեր չափած ցուցանիշով խմածության ամենացածր՝ 0.1 տոկոս է եղել, իսկ դեպքի վայրում ամենաբարձր աստիճանն է արձանագրվել: Բայց վարորդն ամեն ինչից անկախ չի աշխատում, աշխատանքից ազատվել է»:

Աղբյուր՝ aravot.am

19:00 26.05.2020

Ամենաշատ ընթերցվածները