ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների փոսալցման աշխատանքներ
11:00 27.05.2020

Կապանում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների փոսալցման աշխատանքներ

Օր առաջ փողոցները նորոգելու և անվտանգ երթևեկություն կազմակերպելու նպատակով համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի հանձնարարությամբ Կապան քաղաքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների փոսալցման աշխատանքներ։ Նշյալ շինաշխատանքները ընդգրկել են համայնքի՝ առավել անմխիթար վիճակում գտնվող Երկաթուղայինների, Շահումյան 1 («Կապան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց), Արամ Մանուկյան, Գրիգոր Արզումանյան փողոցները և դեպի Հալիձոր թաղամաս տանող ճանապարհահատվածը։ Ամբողջությամբ քանդվել է ասֆալտի վնասված մասը, մաքրվել, պատվել ձյութի շերտով, հետո նոր միայն ասֆալտապատվել:
Աշխատանքները, որոնք այսօր ավարտին են հասցվել, իրականացրել է Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

11:00 27.05.2020

Ամենաշատ ընթերցվածները