ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք
20:00 27.05.2020

Ադրբեջանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք

Ադրբեջանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 4568-ի, վարակվածներից 2897-ն առողջացել է: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ադրբեջանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

«Այսօրվա դրությամբ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4568 դեպք, 2897 մարդ բուժվել է, 54-ը` մահացել, 1617 մարդ շարունակում է բուժումը հատուկ ռեժիմով հիվանդանոցներում»,-ասված է շտաբի մամուլի հաղորդագրության մեջ:

Համավարակի սկզբից Ադրբեջանում անցկացվել է կորոնավիրուսի 280 663 թեստավորում:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 5 716 621 է, մահացել է 352 964 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Աղբյուր՝ tert.am

20:00 27.05.2020