ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել
17:00 28.05.2020

Մեղրիում այսօր կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել

Սյունիքի մարզի Մեղրի համայնքում այսօր՝ մայիսի 28-ին, կորոնավիրուսի 8 նոր դեպք է հաստատվել։ 

«Հարգելի՛ սյունեցիներ։ Վերջին օրերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ, չնայած բազմաթիվ զգուշացումներին եւ հորդորներին՝ շարունակում ենք անզգույշ լինել, ինչը հանգեցնում է Սյունիքում նոր կորոնավիրուսային հիվանդության նոր օջախների ու հաստատված դեպքերի։

Այսօր Մեղրիում հաստատված 8 նոր դեպք ունենք․․․ Կրկին ու կրկին կոչ ենք անում ու պահանջում՝

-լինե՛լ զգույշ ու պատասխանատու, քանզի վարակի տարածման ակտիվ կամ պասիվ ընթացքը կախված է յուրաքանչյուրիս վարքից․

-հնարավորինս բացառե՛ք շփումները,

-կրե՛ք անհատական պաշտպանիչ միջոցներ,

-կիրառե՛ք ախտահանիչ նյութեր,

-պահպանե՛ք սոցիալական հեռավորությունը։

Մեկ անզգույշ հանդիպում, մեկ անտարբեր վերաբերմունք եւ ահա՝ ունենք այս նոր 8 դեպքը․․․

Եվս մեկ անգամ հորդորում ենք՝ չկազմակերպել ու չմասնակցել զանգվածային միջոցառումների։

Հարգելի՛ քաղաքացիներ, անձնական պատասխանատվությամբ ու լրջությամբ մոտենանք ստեղծված իրավիճակին»։

Աղբյուր՝ Սյունիքի մարզպետարան

17:00 28.05.2020

Ամենաշատ ընթերցվածները