ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
15:00 29.05.2020

Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար

«Համագործակցության վերջին հանգրվանին ենք եկել նաև Սամվել Բաբայանի հետ»,- օնլայն ասուլիսում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Նրա խոսքով, վերջնական որոշումը կայացվել է երեկ Երևանում նրա հետ հանդիպման ժամանակ։ Ասաց՝ Բաբայանը երբեք չի ակնարկել պաշտոնի մասին, միշտ պատրաստ է  եղել համագործակցության՝ հանուն երկրի ապագայի, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման։

«Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Հաշվի առնելով «Միասնական հայրենիք» կուսակցության կողմից ստացած քվեները՝ ավելի քան 24 տոկոս, 9 պատգամավոր, մեր ստորագրած հուշագիրը՝ այդ պաշտոնն ավելի է համապատասխանում նրան։ Ես պարտավոր եմ հարգել ժողովրդի քվեն ու որոշումը՝ ստեղծելով համերաշխության մթնոլորտ, ինչը շատ կարևոր է»,- ասաց Հարությունյանը։

Նրա խոսքով, խորհրդի գործունեության որակական փոփոխություններ են նախատեսում, այն կարևոր օղակ է լինելու իր ու երկրի համար։

«Որևէ առևտուր չի եղել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սամվել Բաբայանին համագործակցության համար»,- ասաց նա։

 
Աղբյուր` Panorama.am
15:00 29.05.2020

Ամենաշատ ընթերցվածները