ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրվել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ
16:00 29.05.2020

Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրվել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ

Թուրքիայում  հուսադրող արդյունքներ են գրանցվում կորոնավիրուսի դեմ պայքարում։

Եթե  Կորոնավիրուսի վարակվածության պիկի ժամանակ՝ ապրիլի 11, գրանցվել էր 5138 դեպք, ապա արդեն մայիսի երկրորդ կեսից այդ թիվը 5 անգամ նվազել է՝ կազմելով 1000–ին մոտ թվեր։

Եթե մեկ օրում մահացության պիկին՝ ապրիլի 19–ին, եղել է 127 մահ, ապա վերջին օրերին այդ թիվը գրեթե 4 անգամ նվազել է կազմելով մոտ 30  մահ ամեն օր։

Հետաքրքիր է նաեւ, որ մայիսի երկրորդ կեսից Թուրքիայում արվող թեստերի ընդամենը 3–ից 4 տոկոսն է դրական լինում։ Նախկինում այդ թիվը միջինը 15  տոկոս էր։ Համեմատության համար Հայաստանում այդ թիվը ցավալիորեն բարձր է, վերջին օրերին մոտ 30 տոկոս։

Թուրքիայում ընդհանուր գրանցվել է 160 հազար դեպք, սակայն 125 հազարը ապաքինվել են։  Մահացության դեպքերը 4461 են, որը կազմում է ընդհանուր վարակվածների թվի 2.5 տոկոսը։

Ծանր հիվանդների թիվը կազմում է 683։

Տվյալները վերցված են Թուրքիայի առողջապահության նախարարի թվիթերյան էջից։

Աղբյուր՝ news.am

16:00 29.05.2020