ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ավտովթար՝ Սյունիքում. 22-ամյա վարորդը մեքենայով գլխիվայր հայտնվել է Ողջի գետի ափին
15:00 30.05.2020

Ավտովթար՝ Սյունիքում. 22-ամյա վարորդը մեքենայով գլխիվայր հայտնվել է Ողջի գետի ափին

Մայիսի 29-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16։00-ի սահմանում Քաջարան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Ռազմիկ Դ-ն իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհի 67 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել Ողջի գետի ափին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդ Ռազմիկ Դ-ն, նրա ուղևոր՝ համաքաղաքացի, 24-ամյա Արսեն Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Քաջարանի բժշկական կենտրոն։

Փրկարարերը հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը, այնուհետև օգնել ավտոմեքենան դուրս բերել անվտանգ վայր։

Աղբյուր՝ shamshyan.com

15:00 30.05.2020

Ամենաշատ ընթերցվածները