ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի
19:00 30.05.2020

Հատուկ չվերթով Հայաստան է վերադարձել Հնդկաստանում գտնվող ՀՀ 23 քաղաքացի

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր խորին շնորհակալությունն է հայտնում Հնդկաստանի գործընկերներին՝ ցուցաբերած աջակցության համար:

Աղբյուր` Panorama.am
19:00 30.05.2020

Ամենաշատ ընթերցվածները