ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ինչպես խնամել մաշկը դիմակ և ձեռնոց կրելիս
12:30 01.06.2020

Ինչպես խնամել մաշկը դիմակ և ձեռնոց կրելիս

Բժշկական գիտությունների դոկտոր, դերմատոլոգ  Յուլյա Գալյամովան խորհուրդներ է տվել, թե ինչպես խնամել մաշկը դիմակ և ձեռնոց կրելիս։ Նա զգուշացրել է, որ ամենաալերգեն ձեռնոցները լատեքսից պատրաստվածներն են։

«Անհրաժեշտ է ստեղծել պաշտպանություն մաշկի համար, որն իրական կյանքում պաշտպանում է մեզ սնկերից, այսինքն բարձրացնել մաշկի ջրա-լիպիդային բալանսը»,-nsn.fm հաղորդմամբ, նշել է դերմատոլոգը։

Դրա համար պետք է օգտագործել ձեռքի խոնավացնող կրեմներ, քանի որ մարդիկ անընդհատ լվանում են ձեռքերն ու ախտահանում հատուկ նյութերով։

«Եթե մաշկը չոր է, ապա պետք է օգտագործել սնուցող, ավելի յուղային կրեմ, եթե մաշկը շատ ճարպ ունի՝ թեթև, ավելի ջրային, մածուցիկ կրեմ»,- ասել է նա։

Ռիա նովոստին գրում է, որ դիմակի պատճառով դեմքի բորբոքման դեպքում պետք է օգտագործվի այդ դեպքերի համար նախատեսված կրեմ։ Այն, Գալյամովայի խոսքով, պարունակում է ցինկ, որը թույլ է տալիս կանխել դերմատիտի զարգացումը։

Աղբյուր` Panorama.am

12:30 01.06.2020

Ամենաշատ ընթերցվածները