ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Այսօր՝ հունիսի 1-ին
12:00 01.06.2020

Այսօր՝ հունիսի 1-ին

Աշխարհի շատ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

*           1975 թ. այս օրը ծնվել է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

*           1789 թ. այս օրը ծնվել է  Խաչատուր Լազարյանը, ազգային-ազատագրական և մշակույթի գործիչ:

*           1851 թ. այս օրը ծնվել է Պետրոս Դուրյանը՝ հայ բանաստեղծ:

*           1908 թ. այս օրը ծնվել է Արշավիր Հակոբյանը՝ հայ պատմաբան:

*           1815 թ. այս օրը Մոսկվայում բացվեց Սուրբ Հարություն եկեղեցին։

*           1937 թ. այս օրը ծնվել է Լուսինե Զաքարյանը՝ հայ նշանավոր օպերային երգչուհի (մահ.՝ 1991 թ.)։

*           1935 թ. այս օրը հիմնվեց Երևանի պետական տիկնիկային թատրոնը։

*           1962 թ. այս օրը ծնվել է Արտակ Օհանյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս:

*           1965 թ. այս օրը ծնվել է  Վարդան Բախշյանը՝ Արցախյան ազատամարտի հերոս:

*           1980 թ. այս օրը սկսեց եթեր հեռարձակվել «CNN» հեռուստաալիքը՝ առաջին շուրջօրյա լրատվական հեռուստաալիքը։

*           2004 թ. այս օրը հայտնաբերվեցին Սատուրնի արբանյակներ Մետոնան ու Պալլենան։

*           2016 թ. այս օրը հայերեն Վիքիպեդիան հատեց 200 000 հոդվածի շեմը։

Մ.Ա.

Աղբյուրը՝ «Արմենպրես»

12:00 01.06.2020