ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Փոստային ծառայության միջոցով դեղերի ստացումը կթույլատրվի
20:00 01.06.2020

Փոստային ծառայության միջոցով դեղերի ստացումը կթույլատրվի

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է թույլատրել դեղերի ստացումը փոստային ծառայության միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Դեղերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 114 «կողմ» ձայնով:

Գործող օրենքի համաձայն, անձը սահմանը հատելիս կարող է իր հետ տեղափոխել դեղ, սակայն փոստային առաքման միջոցով արգելվում է ստանալ դա: Այս կարգավորմամբ առաջարկվում է թույլատրել փոստային ծառայության միջոցով ստանալ դեղը:

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 01.06.2020

Ամենաշատ ընթերցվածները