ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա
15:00 02.06.2020

ԱՀԿ. Համավարակը բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հրապարակված ուսումնասիրության համաձայն, կորոնավիրուսի համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բժշկական օգնության մատչելիության վրա:

Ըստ աղբյուրի, մայիսին կայացած եռամսյա ուսումնասիրությունում ներգրավվել է 155 երկիր: Համաձայն արդյունքների՝  համավարակի բացասական հետևանքները նկատելի են ամենուր, սակայն էապես ազդեցություն է ունեցել առավել ցածր եկամուտ ունեցող երկրների վրա:

Այս իրավիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս, քանի որ ոչ վարակիչ հիվանդություններով տառապող մարդիկ, նաև ծանր հիվանդները գտնվում են ռիսկային գոտում, նշում է ԱՀԿ-ն:

«Շատ մարդիկ, որոնք բուժման կարիք ունեն այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են քաղցկեղը, սրտանոթային հիվանդությունները և շաքարախտը, COVID-19 համավարակի մեկնարկից ի վեր չեն ստացել անհրաժեշտ բուժօգնություն և դեղամիջոցներ: Անհրաժեշտ է, որ երկրները գտնեն միջոցներ՝ ոչ վարակիչ հիվանդությունների համար»,- ասել  է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը:

Աղբյուր` Panorama.am

15:00 02.06.2020

Ամենաշատ ընթերցվածները