ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Ինչո՞ւ Ռուսաստանը չի իջեցնում գազի սակագինը Հայաստանի համար
12:00 03.06.2020

Ինչո՞ւ Ռուսաստանը չի իջեցնում գազի սակագինը Հայաստանի համար

Հունիսի 4-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողը կքննարկի «Գազպրոմ Արմենիա»-ի եւ «Տրանսգազ»-ի հայտը ռուսական գազի սակագնի փոփոխության վերաբերյալ։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Վերլուծաբան Նատալիա Կոնարզևսկայի կարծիքով, գազի սակագների շուրջ բանավեճը նորություն չէ, սակայն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների հետ:

«Նախագահ Պուտինի նպատակը մշտապես եղել է ավելի խորը ինտեգրացումը հետխորհդային տարածքում: Եվ այժմ նա շարունակում է իրականացնել դա»,- ասում է Կոնարզևսկայան:

Իր հերթին, քաղաքական վերլուծաբան Էմիլ Սանամյանը ընդգծում է՝ էներգակիրների հարցում անհամաձայնություններն արտահանող ու ներկրող երկրների միջև մշտական են: Նա մատնանշում է այսօր համաշխարհային էներգետիկ շուկայում գների նվազեցման գործոնը, որն էլ այս անգամ հիմք է տալիս ներկրող կողմին խոսել գների հնարավոր նվազեցման մասին, որը կարող է ապահովել միասնական սակագինը Ռուսաստանի հետ: Ներկրող երկրները մշտապես ձգտում են դրան:

«Այս դեպքում գործ ունենք Հայաստանի ու Բելառուսի համագործակցության հետ, որոնք միասնաբար բարձրաձայնում են այս խնդրի մասին՝ փորձելով համուզել Պուտինին կրկին անդրադառնալ այս հարցին»,- ասում է Սանամյանը:

Վերլուծաբանը չի բացառում ևս գազի գնի ձևավորման հարցում քաղաքական բաղադրիչը՝ հիշեցնելով, որ 2014-17 թթ Ռուսաստանը զգալիորեն բարձրացրեց գազի գները Հայաստանի համար, որն, ըստ նրա, պաայմանավորված էր ԵՄ հետ Երևանի՝ առևտրային պայմանագրի շուրջ բանակցություններով:

«Այսօր էլ ականատես ենք Հայաստանի ու Ռուսաստանի առաջնոդների միջև որոշակի սառը հարաբերությունների, որը դժվարացնում է Ռուսաստանի առաջնորդի հետ համաձայնության գալու հնրավորությունը և արտացոլվում գազի գնի համար բանակցություններում»,- եզրակացնում է Սանամյանը:

Նատալիա Կոնարզևսկայան համակարծիք է՝ Ռուսաստանի ու Հայաստանի այսօրվա հարաբերություններում առկա է լարվածություն, որն անդրադառնում է գազի սակագնի հարցին: Մոսկվայի ու Փաշինյանի վարչակազմի միջև առկա են բազմաթիվ անհամաձայնություններ, ներառյալ նախկին նախագահներ Քոչարյանի և Սարգսյանի նկատմամբ դատավարությունները, ինչպես նաև հետաքննությունները Հայաստանում գործող ռուսական ընկերությունների դեմ:

«Այս բոլոր գործոնները զգալիորեն նվազեցնում են Հայաստանի հնարավորոթյունը գազի գնի իջեցման հարցում»,- եզրակացնում է վերլուծաբան Կոնարզևսկայան:

Նա չբացառեց այս առումով գազի սակագնի բարաձրացման հնարավորությունը՝ հաշվի առնելով «Գազպրոմ Արմենիա»-ի և «Տրանսգազ»-ի հայտը: Էմիլ Սանամյանն էլ իր հերթին ընդգծում է՝ Հայաստանի շուկան փոքր է, ուստի այստեղ գործող ռուսական ընկերությունները՝ ներառյալ Գազրպրոմը, չունեն մեծ շահեր և այստեղ գործում են ռուսական իշխանությունների առջև ստանձնած պարտավորություններից ելնելով: Հայ-ռուսական քաղաքական լարվածության պարագայում, Մոսկվան կորցնում է ընկերություններին այս առումով խրախուսելու որևէ շահագրգրվածություն, գտնում է վերլուծաբանը:

Աղբյուր` Panorama.am

12:00 03.06.2020