ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն
19:00 03.06.2020

Մեկ օրում բացահայտվել է 49 հանցագործություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 2-ից 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 49 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու` 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման եւ ընտանեկան բռնության՝ 3-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ապօրինի ծառահատման, ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, հոգեմետ նյութեր բաց թողնելու կանոնները խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու եւ ծեծի` 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու`2, խարդախության եւ խուլիգանության 1-ական դեպք։

1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Աղբյուրը՝ NEWS.am

19:00 03.06.2020

Ամենաշատ ընթերցվածները