ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Դիմակների գնանկում՝ ՏՄՊՊՀ-ի գործողությունների արդյունքում
18:00 04.06.2020

Դիմակների գնանկում՝ ՏՄՊՊՀ-ի գործողությունների արդյունքում

«ՏՄՊՊՀ-ն հիմա վարույթ է հարուցել և մենք հույս ունենք, համոզված ենք, որ պրոցեսը կշարունակվի: Խոսքը դիմակների գնանկման մասին է»,- կառավարության նիստը հեռավար վարելու ընթացքում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, վերջին շրջանում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործողությունների արդյունքում դիմակների որոշակի գնանկում է նկատվել։

«Ես գիտեմ, որ դիմակների պարտադիր լինելը սոցիալական բեռ է, բայց ոչ ոք այսօր չի ասում՝ ակնոցը թանկ է, դրա համար չեմ կրելու: Սա էլ ակնոցի նման բան է, որովհետև մենք այս իմաստով կույր ենք և չգիտենք, դիմացինը վարակակիր է, թե ոչ»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուր` Panorama.am

18:00 04.06.2020

Ամենաշատ ընթերցվածները