ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 28 քաղաքացի
17:00 04.06.2020

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է 28 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 2-ով, ընդհանուրը բուժվել է 28 քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում հաստատվել է 57 դեպք, ընդհանուր առմամբ թեստավորվել է 1022 մարդ, կա 97 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում 30 օրով երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն:

Լիլիթ Դեմուրյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 04.06.2020