ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլորի համար հասանելի դարձնել COVID-19 պատվաստանյութը
15:00 05.06.2020

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում բոլորի համար հասանելի դարձնել COVID-19 պատվաստանյութը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութ ստեղծելուց հետո այն հասանելի դարձնել բոլորի համար, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ըստ նրա, COVID-19-ը առողջապահության ոլորտում սերունդների ամենամեծ ճգնաժամն է:

«Այժմ պատվաստանյութ չկա: Եվ մինչ մենք աշխատում ենք դրա մշակման ուղղությամբ, կա մի կարևոր դաս, որը մենք պետք է քաղենք: Միայն պատվաստանյութը բավարար չէ: Մեզ անհրաժեշտ է միասնականություն ամբողջ աշխարհում, որպեսզի ապահովվի պատվաստանյութերի հասանելիությունը յուրաքանչյուր մարդու համար»,- շեշտել է նա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը երկրներին կոչ է արել ստանձնել երեք պարտավորություն:

«Նախ, եկեք գտնենք պատվաստումների շարունակականության ապահով եղանակներ։ Երկրորդ՝ եկեք ստեղծենք պատվաստանյութերի առաքման ցանցեր։ Եվ երրորդ, երբ COVID-19 պատվաստանյութը ստեղծվի, եկեք համոզվենք, որ բոլորը ստանում են այն», - եզրափակել է խոսքը Գուտերեշը:

Աղբյուր` Panorama.am

15:00 05.06.2020

Ամենաշատ ընթերցվածները