ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 3 քաղաքացի
17:00 05.06.2020

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվել է ևս 3 քաղաքացի

Արցախում կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվածների թիվն ավելացել է 3-ով, ընդհանուր բուժվել է 31 քաղաքացի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

Արցախում հաստատվել է վարակվծության 57 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 26 հոգի, որոնց վիճակը գնահատվում է բավարար։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 1131 մարդ, կա 69 մեկուսացված անձ։ ԱՀ-ում մահվան դեպքեր չեն արձանագրվել։

Արցախում 30 օրով երկարաձգվել է ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը մայիսի 12-ի ժամը 22:00-ից ՝ մինչեւ հունիսի 11-ի ժամը 22:00-ն:

Լիլիթ Դեմուրյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

17:00 05.06.2020