ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Մեղրիում բախվել են BMW-ն եւ Mercedes-Benz E220-ը. վերջինս բռնկվել է
14:00 06.06.2020

Մեղրիում բախվել են BMW-ն եւ Mercedes-Benz E220-ը. վերջինս բռնկվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 5-ին, ժամը 22:01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի քաղաքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Խանջյան փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz E220» եւ «BMW» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Mercedes-Benz E220» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:20-ին, մարվել՝ 22:23-ին։ Ավտոմեքենան այրվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 06.06.2020