ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել
14:00 11.06.2020

Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել

Հրթիռը է ընկել Բաղդադի «Կանաչ գոտում», ԱՄՆ դեսպանատան մոտ: Ըստ «Ինտերֆաքս»-ի, լուրը հայտնել է «Shafaq News»- ը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության աղբյուրին:

Ըստ նախնական տեղեկությունների, հրթիռն ընկել է ԱՄՆ դեսպանատան մոտակայքում գտնվող ամայի տարածքում, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:

Քաղաքացիական պաշտպանության բրիգադներն անմիջապես շտապել են դեպքի վայր և հանգցրել կրակը:

Հաղորդվում է, որ հարձակումը չի բերել էական կորուստների:

«Կանաչ գոտին», որում տեղակայված են կառավարության, խորհրդարանի և արտասահմանյան առաքելությունների գրասենյակները, պարբերաբար ռմբակոծության է ենթարկվում:

Աղբյուր` Panorama.am
14:00 11.06.2020

Ամենաշատ ընթերցվածները