ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից
19:00 16.06.2020

ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական աձեռնմխելիությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ ձայն չկար:

Արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Քվեարկությանը մասնակցել էին 87-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չէր համարվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Աննա Գրիգորյան

Աղբյուրը՝ «Արմենպրես»

19:00 16.06.2020