ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

ՅՈւՆԻՍԵՖ. Հեռավար ուսուցման անհավասար հասանելիությունը սպառնում է խորացնել կրթական գլոբալ ճգնաժամը
15:00 19.06.2020

ՅՈւՆԻՍԵՖ. Հեռավար ուսուցման անհավասար հասանելիությունը սպառնում է խորացնել կրթական գլոբալ ճգնաժամը

Քանի որ գրեթե 1,2 մլրդ դպրոցականներ շարունակում են տուժել դպրոցների փակումից, կորոնավիրուսային համավարակի բերումով առերեսվելով հեռավար ուսուցման դժվարությունների հետ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացնում է, որ գործիքակազմի և տեխնոլոգիաների անհամաչափ բաշխումը սպառնում է խորացնել համաշխարհային կրթական ճգնաժամը: Այս մասին հայտնում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից։ 

«Դպրոցների չգործելու դեպքում կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու նյութերը խիստ անհամաչափ են բաշխված։ Ճիշտ այդպես, տանը ուսման հետ կապված սահմանափակ աջակցություն ունեցող երեխաները կրթություն ստանալու համար գրեթե միջոց չունեն: Ուսուցման համար մի շարք գործիքների և ինտերնետային կապի տրամադրումն արագ կազմակերպելը յուրաքանչյուր դպրոցի և յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտություն է: Կրթական ճգնաժամ գոյություն ուներ դեռ մինչև կորոնավիրուսային համավարակը։ Հիմա մենք ականատեսն ենք լինում է՛լ ավելի անհանգստացնող և խորացող կրթական ճգնաժամի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթության բաժնի ղեկավար Ռոբերտ Ջենկինսը (Robert Jenkins)։

Հեռավար ուսուցման հասանելիությանը վերաբերող վերջին տվյալներ՝

Համացանց
.Աշխարհի 71 երկրներում բնակչության կեսից ավելին ինտերնետային կապ ունի։ Չնայած այս անհամամասնությանը, հաշվետու 127 երկրների կառավարությունների 73 տոկոսը, քանի դեռ դպրոցները չեն գործում, կրթություն տրամադրելու համար գործածում է առցանց հարթակներ:
. Աֆրիկայի երկրների մեծ մասում բնակչության մեկ քառորդից էլ պակաս մասը ինտերնետային կապ ունի:
. ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ 14 երկրներից ստացված տվյալների համաձայն տանը ինտերնետային կապ ունեցող դպրոցականներն ընթերցելու ավելի բարձր հմտություններ ունեն, քան այն երեխաները, ովքեր տանն ինտերնետային կապ չունեն:

Հեռուստատեսություն
. Թեև ոչ բոլորին է այն հասանելի, հեռավար ուսուցումը կազմակերպելու հարցում հեռուստատեսությունը կառավարությունների կողմից գործածվող հիմնական հարթակն է։ Հաշվետու 127 երկրների 4-ից 3-ը հեռուստատեսությունը գործածում են որպես կրթության աղբյուր երեխաների համար: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ավելի քան 90 տոկոսը, իսկ Հարավային Ասիայի երկրների՝ 100 տոկոսը հեռուստատեսությունն օգտագործում է որպես հեռավար կրթության մատուցման միջոց:
. 88 երկրների տվյալներով երկրներից 40-ում քաղաքաբնակ երեխաները առնվազն երկու անգամ ավելի հավանական է, որ տանը հեռուստացույց ունենան, քան գյուղաբնակ երեխաները։ Ենթասահարյան Աֆրիկայում անհավասարությունն ամենամեծն է։

Ռադիո
. Ռադիոն կառավարությունների կողմից կրթություն տրամադրելու համար օգտագործվող երրորդ ամենատարածված հարթակն է, քանի դեռ դպրոցները չեն գործում։ Հաշվետու 127 երկրների 60 տոկոսը գործածում է այս մեթոդը: Ռադիոյի առկայության թիվը տարածաշրջաններում մեծապես տարբերվում է: Հարավային Ասիայում 5 տնային տնտեսություններից միայն 1-ն ունի ռադիո՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ծոցի երկրների տնային տնտեսությունների 4-ից 3-ի հետ համեմատած:

SMS / բջջային կապ / սոցիալական մեդիա
. Երկրների ավելի քան կեսը օգտագործում են կարճ հաղորդագրությունները (SMS), բջջային կապը կամ սոցիալական մեդիան՝ որպես կրթության այլընտրանքային համակարգ։Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հաշվետու երկրների 74 տոկոսը գործածում են հենց այս հարթակները: Հաշվետու 127 երկրների գրեթե կեսը տրամադրում են տուն տանելու տպագիր ռեսուրսներ և միայն 11 տոկոսն է տնային այցեր իրականացնում:

Էլեկտրաէներգիա
. Հսկայական անհավասարություն կա ամենահարուստ և ամենաաղքատ տնային տնտեսությունների միջև: Քանի դեռ դպրոցները փակ են, կրթություն տրամադրելու գրեթե բոլոր տեխնոլոգիաներն էլեկտրաէներգիա են պահանջում։ Այնուամենայնիվ, տվյալներ հավաքագրող 28 երկրներում ամենաաղքատ քվինտիլի տնային տնտեսությունների միայն 65 տոկոսն ունի էլեկտրաէներգիա՝ համեմատած ամենահարուստ քվինտիլի տնային տնտեսությունների 98 տոկոսի հետ:

Աղբյուր` Panorama.am

15:00 19.06.2020