ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
14:00 20.06.2020

Եղանակը Հայաստանում. սպասվում է անձրեւ եւ ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 20-ին կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 20-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում` մինչև 17-20 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը ցերեկը՝ +32+34:

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +27+30,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Լոռիում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +25+29,

Տավուշում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +29+33, 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +31+33,

Արարատում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+34,

Արմավիրում: գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +32+34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +33+37, 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +25+30,

Արցախում գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +26+30 (հովիտներում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +33+37):

Աղբյուրը՝ NEWS.am

14:00 20.06.2020