ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

COVID-19. Բրազիլիայում վարակվածների թիվն անցել է 1 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ
18:00 20.06.2020

COVID-19. Բրազիլիայում վարակվածների թիվն անցել է 1 միլիոնից. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 8 միլիոն 766 հազարից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 462 հազարից: Ապաքինվել է ավելի քան 4 միլիոն 628 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 2 միլիոն 297 հազար 338 հաստատված դեպք կաԱյստեղ մահացածների թիվը 121 հազար 407 էԱյս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհումԹե ընդհանուր ցուցանիշովթե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիանորտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 038 հազար 568-իմահերինը՝ 49 հազար 090-իՎարակվածների թվով հաջորդ տեղում Ռուսաստանն էորտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 569 հազար 063 մարդԱյստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 7 հազար 972 նոր դեպքԵրկրում վարակի հետևանքով մահացել է՝ 7 հազար 841 մարդՇրջանցելով Մեծ Բրիտանիային ու Իսպանիային՝ 4-րդ տեղում է հայտնվել Հնդկաստանըորտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 396 հազար 182-իմահերինը՝ 12 հազար 970-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան էորտեղ հաստատված դեպքերի թիվը 301 հազար 815 էՄահացածների թիվը կազմում է 42 հազար 461: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն էաշխարհում՝ երրորդը:

Վարակվածների թվով առաջին տասնյակի մեջ են նաև Իսպանիան, Պերուն, Իտալիան, Չիլին: Տասնյակը եզրափակում է Իրանը: 

Վարակի ծագման երկիր Չինաստանը նահանջել է՝ հայտնվելով 21-րդ տեղումՉինաստանին շրջանցել են ԿատարըՀարավային ԱֆրիկանՉինաստանում Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 27-ովսակայն եղել են օրերերբ նոր դեպքեր Չինաստանում չեն արձանագրվել կամ չեն գերազանցել անգամ մեկ տասնյակըՆերկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 352,  որից ապաքինվել է 78 հազար 410-ըՄահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 898-իՎարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 20.06.2020

Ամենաշատ ընթերցվածները