ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երկարակեցության գաղտնիքն՝ ըստ գիտնականների
19:00 20.06.2020

Երկարակեցության գաղտնիքն՝ ըստ գիտնականների

Ամերիկացի գիտնականները մատնանշել են որոշ հանգամանքներ, որոնք նպաստում են մարդու երկարակեցությանը, գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով «International Journal of Environmental Research and Public Health» ամսագրին։

Նրանք նշել են, որ բացի գեներից, մարդու կյանքի տևողության վրա ազդում են նաև նրա բնակության վայրն ու պայմանները։

Ուսումնասիրության ընթացքում գիտնականները հիմնվել են 2011-ից 2015 թվականներին ընկած ժամանակահատվածում 75 տարեկան և բարձր տարիքում մահացած 145 հազար մարդկանց բնակության վայրի, կրթության և սոցիալական կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունների վրա։

Գիտնականները պարզել են, որ հարյուր տարեկանից հետո մահացած մարդկանց մեծամասնությունը ապրել է օդի աղտոտվածության ցածր մակարդակ ունեցող վայրերում, ինչպես նաև երկար զբոսնել է։

Նրան նշել են նաև, որ մարդու կյանքի տևողության վրա մեծ ազդեցություն ունի մարդու բնակավայրում կանաչ տարածքների առկայությունը, այնտեղ եղած տրանսպորտային միջոցների թիվը, ինչպես նաև բժշկական համակարգի զարգացվածության մակարդակը։

Աղբյուր` Panorama.am

19:00 20.06.2020

Ամենաշատ ընթերցվածները