ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԱՄՆ-ն 2.7 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար
20:00 20.06.2020

ԱՄՆ-ն 2.7 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարի համար

ԱՄՆ պետքարտուղարությունը շարունակում է ջանքեր գործադրել COVID-19-ի դեմ գլոբալ պայքարումԱՄՆ-ի կողմից օգնություն ստացած հարյուրից ավել երկրների շարքում է նաև Հայաստանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ամերիկայի ձայն»-ը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով: Այս մասին նշված է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամուլի հաղոդագրության մեջ:

Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացմանծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածության պլանավորմանռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցությանփորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:

Ընդհանուր առմամբ վերջին 20 տարիներին ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանինըստ պետքարտուղարության հաղորդագրությանգերազանցել է 1 միլիարդ 57 միլիոնըորից շուրջ 106 միլիոն դոլար տրամադրվել է առողջապահության ոլորտի խնդիրներին:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 20.06.2020