ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել
19:00 22.06.2020

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է կործանվել

Թուրքիայի Անկարա նահանգի Բեյփազարը շրջանում ուսումնական ինքնաթիռ է կործանվել։  Այս պահին թուրքական լրատվամիջոցները չեն հայտնում, թե որն է եղել կործանման պատճառը։

Ըստ Էրմենիհաբերի, ինքնաթիռում եղել են 2 օդաչուներ, որոնք մինչ վթարը կատապուլտ են եղել և փրկվել։

Ուշագրավ է, որ ինքնաթիռի ընկնելու պահի տեսանյութը հայտնվել է համացանցում և լայն տարածում գտել թուրք օգտատերերի շրջանակներում։

Աղբյուրը նշում է, որ դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն։ 


Աղբյուր` Panorama.am

19:00 22.06.2020