ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում
14:00 23.06.2020

Եղանակը Հայաստանում

Հունիսի 23-ի ցերեկը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Ամպրոպի ժամանակ օդերեւույթաբանները հարավ-արեւմտյան քամու ուժգնացում են կանխատեսում՝ մինչեւ 15-20 մ/վ արագություն: Առաջիկա 2 օրվա ընթացքում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետ»-ում, Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում կլինի +31 +33:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +14 +16, ցերեկը՝ +29 +31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +22 +27,

Տավուշում գիշերը՝ +12 +17, ցերեկը՝ +28 +32,

Արագածոտնայի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +32,

Արարատում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +31 +34,

Արմավիրում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +31 +34,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +21 +26,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +31 +34,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +32 +36,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +28,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +25 +29 (հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +32 +36):

Աղբյուր՝ news.am

14:00 23.06.2020