ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա նվազել է 99․26 տոկոսով
12:00 23.06.2020

Զբոսաշրջիկների հոսքը դեպի Թուրքիա նվազել է 99․26 տոկոսով

Թուրքիայի զբոսաշրջության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ 2020թ․ հունվար–մայիս ամիսներին Թուրքիա այցելած օտարազգի զբոսաշրջիկների թիվը նվազել է 66․35 տոկոսով՝ հասնելով 4․29 միլիոնի։Այս մասին գրում է ermenihaber-ը:

2020թ․ մայիսին Թուրքիա այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 29․829։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ամսին երկիր էր այցելել 4․02 մլն օտարազգի զբոսաշրջիկ։ Այլ կերպ ասած՝ մայիսի դրությամբ օտարերկրյա քաղաքացիների այցելությունները Թուրքիա նվազեl են 99.26 տոկոսով։

Նման անկման պատճառը, ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համավարակի պատճառով հասարակության շրջանում առկա մտավախություններն ու զգուշավությունն են, ինչպես նաև՝ ողջ աշխարհում պետությունների կողմից կիրառվող տեղաշարժի խիստ սահմանափակումները։ Ավելի վաղ ևս՝ 2020թ․ մարտին, Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել էր 67․83 տոկոսով, իսկ ապրիլին՝ դարձյալ 99․26 տոկոսով։

Աղբյուր` Panorama.am

12:00 23.06.2020