ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի ևս 6 դեպք է գրանցվել
20:00 23.06.2020

Թուրքիայի մեջլիսում կորոնավարակի ևս 6 դեպք է գրանցվել

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) աշխատակազմում կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է հաստատվել։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը նախորդ շաբաթ հաղորդել էր աշխատակազմում 11 անձի վարակման  մասին։

Շենթոփը հայտնել էր, որ նշյալ վարակակիրներից 7-ը բուժում ստանալուց հետո աշխատանքի էին վերադարձել։

Այսպիսով, մեջլիսում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 17-ի։

Աղբյուր` Panorama.am
20:00 23.06.2020